<<Մուտք>> ճամբարի ընթացքում մենք ընկեր Հռիփսիմեի հետ ընթերցեցինք մի քանի առակներ, որոնցից ինձ առավել դուր եկավ <<Արծիվն ու Նապաստակը>>։ Առակը այն մասին է, որ ծույլ արծիվը ոչինչ չանելով նստել էր ծառին, և նապաստակը, տեսնելով նրան, նստում է ծառի տակ և ոչինչ չի անում։ Աղվեսը տեսնելով նապաստակին՝ ուտում է նրան։ Առակը սովորեցնում է, որ մարդ պետք է շատ-շատ բարձունքների հասնի, որ նստի և ոչինչ չանի։ Ես հավանեցի առակը, քանի որ առօրյա կյանքում էլ կան այդպիսի մարդիկ և առակը օգնում է մարդկանց, որպեսզի նրանք այդպիսին չդառնան։